Այսօր առավոտյան ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Օդեսային, վիրավորվել է առնվազն 8 մարդ։
Ըստ տեղից ստացվող հաղորդումների՝ թիրախներից մեկը եղել է Տարածքային զորակոչի կենտրոնի շենքը, որը պատասխանատու է քաղաքացիների զորահավաքի համար։
Հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, սպասարկման կայան, մեքենաներ եւ այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արձագանքելով Օդեսայի, ինչպես նաև անցած գիշեր Խարկովին հասցված հարվածներին, կրկին կոչ է արել օգնել ուժեղացնել օդային պաշտպանությունը։
«Ուկրաինային պաշտպանություն է պետք», - գրել է Զելենսկին Telegram-ում։
Օդեսայում Զորակոչի կենտրոնի վրա հարձակումը վեցերորդն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում: