Մատչելիության հղումներ

Ռուսական կողմն ԱԹՍ-երով հարձակվել է Խարկովի վրա, կան տուժածներ


Անցած գիշեր ռուսական զորքերը կրկին անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Խարկովում հարված է հասցվել Սալտովսկի շրջանի բնակելի շենքին, վիրավորվել է ինը մարդ, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը նշել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ավերածություններ և հրդեհներ են բռնկվել ատամնաբուժարանում և բնակելի շենքի տանիքում։ Վնասվել են բնակելի շենքեր, ծննդատուն, խանութներ, ավտոտնակ և մեքենաներ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG