Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Երևանին և Բաքվին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը


ԵՄ դրոշները, արխիվ
ԵՄ դրոշները, արխիվ

Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Անիտա Հիպերը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան։

Ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երեկ Աբու Դաբիում կայացած հանդիպումը, Եվրամիության պաշտոնյան շեշտել է՝ Բրյուսելը վճռականորեն աջակցում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Մենք խրախուսում ենք երկու կողմերին էլ հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագրի նախագիծը: ԵՄ-ն պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն և փորձագիտական խորհրդատվություն, եթե կողմերը դա խնդրեն», - ընդծել է Անիտա Հիպերը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG