Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելուն ուղղված ջանքերին. Թեմի Բրյուս


Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։

«Կարծում եմ՝ Թրամփի վարչակազմի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումը խոսում է ինքնին։ Նրա դիտարկումերը կառավարության նիստում ցույց են տալիս, որ սա այն վարչակազմն է, որը աշխատում է խաղաղության համար։ Նրանք կանեն այն, ինչ անհրաժեշտ է, և կգնան այնտեղ, որտեղ պետք է։ Այս դիրքորոշումը չի թուլացել, որովհետև «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» հիմնական հանձնառությունն ընդգրկում է նաև, իհարկե, աշխարհում մեր շուրջը իրավիճակի բարելավումը», - նշել է Բրյուսը։

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր՝ ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG