Ազատության հրապարակում շարունակվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անժամկետ նստացույցը:
Խորհրդի անդամներից Սայիդա Պողոսյանը տեղեկացրեց, որ գիշերը ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում կարողացել են 15 քնապարկերի թույլտվություն ստանալ: Իրավապահները, սակայն, արգելել են հրապարակում վրաններ տեղադրել։
Մոտ երկու տարի առաջ հայրենիքից բռնի տեղահանված արցախցիները պահանջում են հարգել իրենց իրավունքները, այդ թվում՝ հայրենիք վերադարձի, Արցախի մշակութային ժառագության պահպանման, գերիների ազատման։