Մատչելիության հղումներ

Արցախցիները շարունակում են նստացույցը.ոստիկանությունը գիշերը արգելել է վրաններ տեղադրել


Ազատության հրապարակում շարունակվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նստացույցը:

Խորհրդի անդամներից Սայիդա Պողոսյանը տեղեկացրեց, որ գիշերը ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում կարողացել են 15 քնապարկերի թույլտվություն ստանալ: Իրավապահները, սակայն, արգելել են հրապարակում վրաններ տեղադրել։

Խորհուրդը այսօր ժամը երկուսին նիստ կանցկացնի՝ քննարկելու հետագա քայլերը:

Մոտ երկու տարի առաջ հայրենիքից բռնի տեղահանված արցախցիները իրենց իրավունքների պաշտպանության պահանջով երեկ հանրահավաք էին հրավիրել։ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը փաստել էր՝ խումբը դեռ անցած գարնանն է Հայաստանի իշխանություններին12 կետից բաղկացած պահանջագիր փոխանցել, սակայն մինչև այսօր այդ կետերից միայն սոցիալական հարցերին է ընթացք տրվել, այն էլ ՝մասնակի։ Մինչդեռ մյուս ՝ արցախահայերի վերադարձի, Արցախի մշակութային ժառագության պահպանման, գերիների ազատման պահանջները, անտեսվում են Հայաստանի իշխանությունների կողմից։

Հավաքի կազմակերպիչները պնդում են նաև, որ երեկ ոստիկանությունը խորհրդի անդամներից մի քանիսին հրավիրել է բաժիններ, հորդորել հանրահավաքից հետո երթ չանել ու վրան չտեղադրել, հակառակ դեպքում՝ ուժ կկիրառվի։

ՆԳՆ-ից պնդել էին՝ կազմակերպիչներին ոստիկանություն են հրավիրել ոչ թե ճնշելում, այլ «կազմակերպչական բնույթի հարցեր քննարկելու»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG