ԱՄՆ-ը զենք է ուղարկում Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով, հուլիսի 10-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը նաև նշել է, որ հուլիսի 14-ին «կարևոր հայտարարություն» է անելու Ռուսաստանի վերաբերյալ։ Նա չի մանրամասնել, թե ինչ հայտարարություն է սպասվում, սակայն ներկայացրել է զենքի մատակարարման վերաբերյալ իր բացատրությունը։
«Մենք զենք ենք ուղարկում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն ամբողջությամբ վճարում է այդ զենքի համար։ Այսինքն՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, հետևյալն է. զենքը գնում է ՆԱՏՕ-ին, հետո ՆԱՏՕ-ն այդ զենքը տալիս է Ուկրաինային, և ՆԱՏՕ-ն է վճարում այդ զենքի համար», – ասել է Թրամփը՝ ԱՄՆ NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դոնալդ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային պաշտպանական բնույթի հավելյալ սպառազինություն կմատակարարի, որպեսզի կարողանա պաշտպանվել Ռուսաստանի հարվածներից։ ԱՄՆ նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ առաջ Պենտագոնը հայտնել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է Ուկրաինային որոշ զինատեսակների մատակարարումը՝ ամերիկյան պաշարների սուղ լինելու պատճառով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հաստատում է՝ Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինային Patriot փոխանցելու հարցը