Սթարմերը և Մակրոնը կոչ են անում ընդարձակել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմեր, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ են արել ընդարձակել պատժամիջոցները Մոսկվայի դեմ՝ Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու համար։

«Մեզ ակնհայտորեն անհրաժեշտ է ինչ-որ նոր բան ..., որը կարող է նոր կերպ ազդել Ռուսաստանի տնտեսության վրա», - ասել է Մակրոնը։

Երկու առաջնորդները տեսակապով էին միացել Հռոմում Ուկրաինայի վերականգնման հարցով համաժողովին, որտեղ ելույթ է ունեցել նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հորդորելով դաշնակիցներին մեծացնել ներդրումները Ուկրաինայի պաշտպանության ոլորտում։

«Քանի դեռ Ռուսաստանը ուժեղացնում է հարձակումները, մենք չպետք է ֆինանսավորման պակաս ունենանք», - հայտարարել է Զելենսկին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբիոն Լավրովին ԱՄՆ վարչակազմի հիասթափությունն ու դժգոհությունն է հայտնել Չեխիան ութ ուկրաինացի օդաչուի կվերապատրաստի F-16-երի համարԹրամփը հաստատում է՝ Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինային Patriot փոխանցելու հարցըԹրամփը հայտարարել է՝ քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարցը