Սիրիան անվտանգության ուժեր է տեղակայել Սուեյդա նահանգում

Սիրիան անվտանգության ուժեր է տեղակայել Սուեյդա նահանգում, որտեղ նախօրեին սուննի բեդվին համայնքի և դրուզ զինյալների միջև բախումների հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել՝ ըստ իրավապաշտպանների։

Կրոնական համայնքների միջև ամիսներ շարունակվող բռնությունները սրվեցին կիրակի օրը միագամից մի քանի գյուղում, այդ թվում՝ Սուեյդան Դամասկոսին կապող գլխավոր մայրուղու վրա։

Լոնդոնում տեղակայված սիրիական դիտորդական խմբի տվյալներով զոհվել է առնվազն 50 մարդ, այդ թվում՝ 34 դրուզ, որոնց թվում՝ երկու երեխա, 10 բեդվին և անվտանգության ուժերի վեց աշխատակից։

Պաշտոնական Դամասկոսը ուժայինների մահվան դեպքերը հաստատել է։ Երկրի ՊՆ-ն հաղորդել է նաև100 վիրավորի մասին։

Սիրիայի ՊՆ-ի և ՆԳՆ-ի համատեղ հայտարարությամբ համաձայն՝ տուժած տարածքներում ռազմական ստորաբաժանումներ կտեղակայվեն, քաղաքացիական անձանց համար անվտանգ միջանցքներ կստեղծվեն «բախումները արագ և վճռականորեն դադարեցնելու» նպատակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել