ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին իր վարչակազմի հիասթափությունն ու դժգոհությունն է հայտնել Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու հարցում Մոսկվայի անբավարար ջանքերի ու ճկունության բացակայության համար։
«Մենք ուզում ենք տեսնել այս հակամարտությունն ավարտելու ճանապարհային քարտեզ», - ասել է Ռուբիոն Մալայզիայում Լավրովի հետ շուրջ 50 րոպե շարունակված հանդիպումից հետո։
Ռուսական կողմն էլ հաղորդել է, որ ուկրաինական պատերազմից բացի հանդիպման օրակարգում են եղել Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորման հետ կապված հարցերը:
Ռուսական կողմը նաև բարձրացրել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ չվերթների վերականգնման հարցը: