Իսրայելի Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) հետ գերիների ազատ արձակման գործարքը կարող է շուտով կնքվել, հայտնում է Time of Israel-ը։
«Հույս ունեմ, որ մի քանի օրվա ընթացքում կարող ենք ավարտին հասցնել դա», - ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։
«Հավանաբար կունենանք 60-օրյա հրադադար։ Նախ կազատենք առաջին խմբին, և այդ 60 օրն օգտագործենք՝ վերջնական լուծում գտնելու համար», - ասել է նա ԱՄՆ չորսօրյա այցի վերջին օրը, որի ընթացքում երկու անգամ հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Իսրայելի վարչապետը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Վենսի հետ երկրորդ հանդիպումից հետո հայտարարել էր, որ քննարկումները «կենտրոնացել են մեր պատանդներին ազատելու ջանքերի վրա»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թրամփի հետ հանդիպմանը կենտրոնացել ենք մեր պատանդներին ազատելու ջանքերի վրա». Նեթանյահու