Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին։ Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նրա խոսքով՝ հարվածները «հստակ նախազգուշական ուղերձ են «Հեզբոլա» խմբավորմանը, որը փորձում է վերականգնել իր ռազմական կարողությունները»։
Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հարվածներ են հասցվել «Հեզբոլա»-ի կազմում գործող «Ռադվան» հատուկ ուժերի՝ Բեքաայի հովտում գտնվող բազաներին։