Իրանի խորհրդարանն արգելեց վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ, մինչև Վաշինգտոնը չիրագործի Թեհրանի նախապայմանները

Իրանի խորհրդարանի նիստ, արխիվ

Իրանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, ըստ որի՝ Թեհրանը չպետք է վերսկսի միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, մինչև Վաշինգտոնը չիրագործի Իրանի առաջադրած նախապայմանները։ Թե որոնք են այդ նախապայմանները, խորհրդարանը չի հստակեցրել, սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախկինում հայտարարել է՝ անհրաժեշտ են երաշխիքներ, որ Թեհրանի դեմ ապագայում հարձակումներ չեն լինի։

Անցյալ շաբաթ Արաղչին նաև վերահաստատել էր՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Իրանը չի համաձայնի մի գործարքի, որը Թեհրանին կպարտավորեցնի հրաժարվել ուրանի հարստացումից։

Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ հայտարարել է, թե Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը կվերականգնեն պատժամիջոցները Իրանի նկատմամբ, եթե մինչև օգոստոսի վերջը Թեհրանի հետ միջուկային հարցով համաձայնություն չկնքվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտարարում է՝ դեռևս «չունի որևէ կոնկրետ ամսաթիվ» ԱՄՆ-ի հետ հանդիպման համարԻրանն ամերիկացիներին բանակցելու առաջարկով չի դիմել. ԲաղայիԻրանում ուժի մեջ է մտել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրենքըԹեհրանը երաշխիքներ է պահանջում, որ հարձակման չի ենթարկվի բանակցությունների ընթացքում