Financial Times. «Թրամփը հետաքրքրվել է՝ արդյոք ուկրաինացիներին ի վիճակի՞ են հարվածել Մոսկվային»

«Անձնական զրույցներում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խրախուսել է ուկրաինացիներին հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում գտնվող շրջաններին», - դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով՝ այսօր գրում է Financial Times պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցներից մեկ ժամանակ Թրամփը նրան հարցրել է՝ «արդյոք ուկրաինացիները կկարողանա՞ն հարվածներ հասցնել Մոսկվային, եթե Միացյալ Նահանգները Կիևին հեռահար սպառազինություն տրամադրի»։

Այս մասին թերթին տեղեկացրել են Թրամփի և Զելենսկու բանակցություններին մոտ կանգնած երկու աղբյուրներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել