Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին

Ռուսաստան - Եկատերինբուրգի համայնապատկեր, արխիվ

Եկատերինբուրգում ձերբակալվել է ռուսաստանյան այդ քաղաքի ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին՝ Մութվալի Շիխլինսկին: Ըստ ռուսաստանյան աղբյուրների՝ ձերբակալությունը կատարվել է ուժային կառույցի աշխատակցին վնաս պատճառելու փաստով:

Այս ամիս ավելի վաղ ձերբակալվել էր Մութվալի Շիխլինսկու հայրը՝ Շահին Շիխլինսկին, որին մի քանի ժամ հարցաքննելուց հետո ազատ էին արձակել: Որդու ձերբակալման պատճառը կարող է լինել հոր ձերբակալության ժամանակ նրա՝ ավտոմեքենայով հետադարձի ժամանակ ուժային կառույցի աշխատակցին հարվածելը, նշում է «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագիրը:

Հուլիսի սկզբին Մութվալի Շիխլինկին հայտնել էր, որ հայրը որպես վկա է անցնում Սաֆարով եղբայրների գործով՝ կապված Եկատերինբուրգում 2001-11 թվականներին կատարված սպանությունների և մահափորձերի հետ: Հունիսի 27-ին քաղաքում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ իրականացվեցին, որոնց ընթացքում ձերբակալվածներից երկուսը մահացան, Ադրբեջանի դատախազության պնդմամբ՝ խոշտանգումների հետևանքով:

Այս իրադարձությունները Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում անցած տարեվերջին օդանավի կործանմանը հաջորդած լարվածության սրման պատճառ դարձան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը Ադրբեջան է արտաքսել Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարինԲաքուն է՛լ ավելի է սրում Մոսկվայի հետ դիվանագիտական ճգնաժամըԱդրբեջանում մի խումբ ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվելՌուս - ադրբեջանական դիվանագիտական ճգնաժամը խորանում է Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմԵկատերինբուրգի իրադարձությունները՝ ռուս - ադրբեջանական աննախադեպ լարվածության պատճառ