Աբու Դաբիում ավարտվել են Փաշինյան-Ալիև բանակցությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքսեղմումը, Աբու Դաբի, 10-ը հուլիսի, 2025թ.

Աբու Դաբիում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցություններն ավարտվել են։ Ինչպես տեղից հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դրանք տևել են մոտ հինգ ժամ, ընդհատվել մեկ անգամ։

Այդ ընթացքում պատվիրակությունները հանդիպել են նախ լայն կազմով, ապա՝ Փաշինյանն ու Ալիևը բանակցությունները շարունակել են երկկողմ, հետո կրկին նրանց են միացել պատվիրակության անդամները։ Ավարտին որևէ հայտարարություն չի հնչել։

Ադրբեջանական APA գործակալության թղթակիցը տեղից հաղորդում է, թե «լուրջ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի հիմնական ասպեկտների, այդ թվում՝ սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ»։

Հայկական կողմը որևէ հաղորդագրություն դեռ չի տարածել։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարարԿրեմլը հայտարարում է՝ «կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը»ТАСС. «Ալիևն ու Փաշինյանը քննարկում են խաղաղության համաձայնագրի շուրջ հակասությունները»Աբու Դաբիում ընթանում է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը