Արարատում որոնվող երեխան գտնվել է.ՆԳՆ

Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է:

ՆԳՆ-ից «Ազատությանը» փոխանցել են, որ չորս տարեկան փոքրիկը, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում:

Այլ մանրամասները իրավապահները դեռևս չեն հայտնում՝ խոստանալով ավելի ուշ տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն: