Թրամփը կարող է հավելյալ զենք ուղարկել Ուկրաինա.CBS News

ԱՄՆ նախագահ Թրամփը պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ դիտարկում է Ուկրաինային նոր զինատեսակներ հատկացնելու հարցը, հաղորդում է ամերիկյան CBS News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Մինչ այդ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, թե պատրաստվում է երկուշաբթի՝ հուլիսի 14-ին, «կարևոր հայտարարություն անել Ռուսաստանի վերաբերյալ»։

Անցած շաբաթ նա մոտ մեկ ժամ շարունակված հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահի հետ, ավարտին՝ հրապարակավ ասել, որ հիասթափված է, քանի որ Պուտինը «բազմաթիվ անհեթեթություններ է ասել», և բավարար քայլեր չի գործադրել Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

Թրամփը նաև չէր բացառել, որ Ամերիկան կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։