Աշխատանքային այցով Բաքվում է Սիրիայի ղեկավարը

Աշխատանքային այցով Բաքու է ժամանել Սիրիայի ժամանակավոր իշխանության առաջնորդ, նախագահ Ահմեդ Ալ Շաարան՝ կառավարության մի շարք անդամների հետ։ Նրանք արդեն հանդիպել են նախագահ Ալիևի հետ և հուշագիր ստորագրել՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ու Սիրիայի կառավարության միջև։

Ըստ պաշտոնական աղբյուրների, այցի օրակարգում են երկկողմ հարաբերությունների սերտացումը էներգետիկայի ու ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Անցած մայիսին էլ ադրբեջանական պատվիրակությունն էր մեկնել Դամասկոս՝ Ալ Շաարայի հրավերով։