Մարկո Ռուբիոն հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կուալա Լումպուրում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիին՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում, հայտնում է AP-ը՝ առանց հանդիպման մասին այլ մանրամասներ նշելու։

Սա Ռուբիոյի առաջին հանդիպումն է Չինաստանի արտգործնախարարի հետ:

Երեկ էլ ԱՄՆ պետքարտուղարը Կուալա Լումպուրում հանդիպում էր ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ:

Հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Չինաստանի հետ համաձայնության են եկել՝ Պեկինը ԱՄՆ կմատակարարի հազվագյուտ մետաղներ՝ որպես առևտրային համաձայնագրի մաս։ Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ համաձայնության շրջանակներում չինական ապրանքների համար ամերիկյան մաքսատուրքերը145 տոկոսից կնվազեն մինչև 55 տոկոսի, իսկ Չինաստանը իր 125 տոկոս մաքսատուրքերը կդարձնի 10 տոկոս։

Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց աշխարհի գրեթե բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա առևտրային մաքսատուրքերի ներդրման մասին: Արդեն ապրիլի 9-ին նա կասեցրեց բոլոր երկրների համար մաքսատուրքերի ներդրումը՝ հիմնական մաքսատուրքը նվազեցնելով մինչև 10 տոկոս, բացառություն անելով միայն Չինաստանի համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը: Չինաստանը նույնպես բարձրացրեց ներմուծման մաքսատուրքերը: Մայիսին Վաշինգտոնը և Պեկինը համաձայնության եկան փոխադարձաբար նվազեցնելու մաքսատուրքերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեկինը ԱՄՆ կմատակարարի հազվագյուտ մետաղներ՝ որպես առևտրային համաձայնագրի մաս. Թրամփ