Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՄԷ-ի իր գործընկերոջ՝ Աբդուլլահ բին Զայեդի հետ քննարկել է տնտեսական համագործակցության և ներդրումները բարելավելու հարցեր: Այս մասին իր X-ի էջում գրել է Միրզոյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Աբու Դաբիում ուղեկցելիս մի քանի առանցքային թեմաների շուրջ լավ զրույց ունեցա իմ գործընկեր Աբդուլլահ բին Զայեդի հետ: Մասնավորապես, քննարկեցինք տնտեսական համագործակցությունը և ներդրումները բարելավելու ուղիները։

Տարածաշրջանային խաղաղությունը և կապը կարող են ստեղծել ավելի բարենպաստ միջավայր»,- գրել է Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը ԱՄԷ է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ նախօրեին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԳՆ-ը մանրամասներ է հայտնում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ