Կիևում Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետ է սպանվել

Այսօր առավոտյան Կիևում Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետ է սպանվել, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ընթանում է նախաքննություն՝ հանցագործության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մահացածի անունը պաշտոնապես չի հրապարակվել։

Նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը, սակայն, հայտարարել է, թե մահացածը Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետ Իվան Վորոնիչն էր, ում ուղղությամբ հինգ կրակոց է արձակվե խլացուցիչով ատրճանակից։ Կրակողը փախուստի է դիմել։