Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պնդմամբ՝ հայ - ադրբեջանական հակամարտության լուծումը շատ մոտ է։
Քիչ առաջ Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ թվարկելով աշխարհի մի շարք հակամարտություններ՝ Թրամփը հիշատակել է նաև հայ - ադրբեջանականը և կարծիք հայտնել, որ Երևանն ու Բաքուն մոտենում են տարաձայնությունների կարգավորմանը։
«Մենք մի հարց ևս լուծել ենք։ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը կարծես թե մոտենում է հաջող հանգուցալուծման», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։