Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ԱԹՍ-երով ու հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա. կա 2 զոհ


Անցած գիշեր ռուսական կողմը հարձակվել է Ուկրաինայի վրա չորս S-300/400 հրթիռներով և 136 գրոհային անօդաչու թռչող սարքերով, հաղորդել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Սումիի մարզի Շոստկա համայնքում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է երկու տղամարդ:

Շոստկա քաղաքում վնասվել են մոտ 30 բազմահարկ, մասնավոր տներ և ոչ բնակելի շենքեր։ Ավերվել է քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտ, վերացվում են հետևանքները, նշել է Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։

Սումի համայնքում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Գրիգորովի խոսքով՝ վնասվել են ոչ բնակելի շենքեր, տուժածներ չկան։

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկի շրջանում վիրավորվել է երեք մարդ՝ 51-ամյա տղամարդ և երկու 13-ամյա աղջիկ, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով հրդեհվել է երեք տուն, երկու ավտոտնակ, չորս օժանդակ շինություն և անտառ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG