Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է, անձնակազմը, ըստ ամենայնի, զոհվել է


Ռուսական արտադրության Մի-8 ուղղաթիռ, արխիվ
Ռուսական արտադրության Մի-8 ուղղաթիռ, արխիվ

Երկու օր առաջ Ռուսաստանի Խաբարովսկի մարզի Օխոտսկ քաղաքից Մագադան թռիչքի ժամանակ անհետացած Մի-8 ուղղաթիռը հայտնաբերվել է ավերված վիճակում, անձնակազմը, ըստ ամենայնի, զոհվել է: Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հեռավոր Արևելքի օպերատիվ ծառայությունները:

Կործանված ուղղաթիռը հայտնաբերվել է Օխոտսկից 130 կմ հեռավորության վրա:

Հուլիսի 14-ին ուղղաթիռը թռչում էր մշտական տեղակայման վայր, նշանակված ժամին անձնակազմը կապի դուրս չի եկել, վթարային ռադիոփարոսը չի գործել:

Ուղղաթիռում հինգ մարդ կար՝ անձնակազմի երեք անդամները և երկու տեխնիկական մասնագետ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG