Մատչելիության հղումներ

Ռուբիո-Լավրով հանդիպումը տևել է մոտ 50 րոպե


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, կոլաժ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, կոլաժ

Կուալա Լումպուրում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպումը, այն շարունակվել է մոտ 50 րոպե, ավարտին կողմերը որևէ հայտարարություն չեն արել։

Սա Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի երկրորդ հանդիպումն էր, որից մի քանի օր առաջ հեռախոսազրույց էին ունեցել երկու երկրների ղեկավարները։ Զրույցից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե դժգոհ է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ Վլադիմիր Պուտինի քայլերից՝ չբացառելով, որ Վաշինգտոնը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG