Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Գազայում հումանիտար օգնություն ստանալիս մայիսի վերջից գրեթե 800 մարդ է սպանվել


Գազայում պաղեստինցիները մարդասիրական օգնություն են ստանում, հունիս, 2025թ.
Գազայում պաղեստինցիները մարդասիրական օգնություն են ստանում, հունիս, 2025թ.

ՄԱԿ-ի նոր զեկույցը փաստում է, որ Գազայում հումանիտար օգնություն ստանալիս մայիսի վերջից ի վեր գրեթե 800 մարդ է սպանվել, նրանց մեծ մասը զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած Գազայի մարդասիրական հիմնադրամի կառույցների մոտ։

Տվյալներն այսօր հրապարակել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանին։

ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությունը վայելող հիմնադրամի երկամսյա գործունեությունը Գազայի հատվածում ուղեկցվել է քաոսային տեսարաններով և սպանություններով։ Ըստ France-Presse-ի՝ գրեթե ամեն անգամ, երբ այդ հիմնադրամի բեռնատարներն օգնություն են բաժանել պաղեստինցիներին, իսրայելական ուժերը կրակ են բացել սնունդ ստանալու եկած մարդկանց վրա։

ՄԱԿ-ը և միջազգային այլ առաջատար մարդասիրական կառույցներ հրաժարվել են համագործակցել հիմնադրամի հետ՝ պնդելով, որ այդ կազմակերպությունը սպասարկում է Իսրայելի ռազմական նպատակները:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG