«Մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչ է թաքնված Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների հետևում», - այսօր Չինաստանի Տյանցզին քաղաքում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի երեկ առաջ քաշած պայմանը, որով Մոսկվային 50 օր է տրվում Ուկրաինայում պատերազմն ավարտին հասցնելու համար։
«Նախկինում 24 ժամ է եղել, նաև` 100 օր։ Այդ ամենի միջով մենք անցել ենք։ Մենք իրոք ցանկանում ենք հասկանալ, թե որոնք են ԱՄՆ նախագահի հայտարարության դրդապատճառները», - նշել է Լավրովը։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նաև պնդել է, թե Թրամփը գտնվում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարների «ահռելի, ես կասեի՝ անպարկեշտ ճնշման ներքո»։