Իրանը հայտարարում է, որ դեռևս «չունի որևէ կոնկրետ ամսաթիվ» Թեհրանի միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ-ի հետ հանդիպման համար, որն անցած շաբաթներին խափանվել է Իսրայելի հարձակման պատճառով։
«Առայժմ այս հարցի վերաբերյալ որևէ կոնկրետ ամսաթիվ, ժամ կամ վայր չի որոշվել», - հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Էսմայիլ Բաղային։
Թեհրանն ու Վաշինգտոնն ապրիլից ի վեր բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել՝ քննարկումներ են ունեցել, այդ թվում՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Բանակցությունները տապալվեցին հունիսին՝ Իրանի դեմ Իսրայելի անակնկալ հարվածների ֆոնին, որին մի քանի օր անց միացավ նաև ԱՄՆ-ն՝ իր հերթին թիրախավորելով Իրանի միջուկային օբյեկտները։
«Մենք լուրջ էինք դիվանագիտության և բանակցային գործընթացի հարցում, սկսել ենք բարի կամքով, բայց ինչպես բոլորը տեսան, վեցերորդ փուլից առաջ սիոնիստական ռեժիմը՝ Միացյալ Նահանգների հետ համակարգված, ռազմական ագրեսիա իրականացրեց Իրանի դեմ», - ասել է Բաղային։