Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ կառավարության տարածած հաղորդագրությունում չեն նշվում:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսել է ժամանել այսօր:
Նախատեսվում են նաև Փաշինյանի հանդիպումները ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։