«Ադրբեջանն ու Թուրքիան այսօր, ուս ուսի տված միասնաբար և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա», - նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր թուրք պաշտոնակցին այսօր ուղարկված նամակում։
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի 9-րդ տարելիցի առթիվ գրված նամակում Ալիևն ընդգծել է. - «Մեր երկրների անխախտ եղբայրությունը, աշխարհում նախադեպը չունեցող մեր ռազմավարական դաշինքն ու միասնությունը ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի անվտանգության, համագործակցության և զարգացման կարևոր գործոններ են։ Վստահ եմ, որ պատմականորեն միմյանց աջակցող մեր երկու եղբայրական ժողովուրդների կամքի վրա հիմնված ռազմավարական դաշինքը՝ խարսխված նաև Շուշիի հռչակագրի դրույթներով, հետագայում ևս համատեղ ուժերով կամրապնդվի և կխորանա»: