Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մտադիր է շարունակել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ. Պեսկով


Ռուսաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ երկկողմ հարաբերություններ Հայաստանի հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նրանք հետաքրքրված են ՇՀԿ-ով, ինչը նշանակում է, որ նրանք, ինչպես իրենց թվում է, վարում են բազմակողմանի քաղաքականություն։ Բայց մենք, իհարկե, հետաքրքրված ենք բոլոր ուղղություններով, բոլոր ոլորտներում համագործակցության մաքսիմալացմամբ, և բազմակողմ ձևաչափից բացի, մեզ միավորում են նաև շատ սերտ երկկողմ հարաբերությունները», - TASS-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը «Մայակ» ռադիոկայանի եթերում։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք տեսել ենք հավասարակշռության ուղղությամբ շարժումներ տարբեր ոլորտներում։ Մենք գիտենք, թե ինչ է բերում, օրինակ, ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին», - նշել է նա՝ հավելելով, - «կտեսնենք, թե ինչ է բերելու ԵՄ-ի հետ մերձեցումը։ Ամեն ինչ հայտնի է համեմատության միջոցով»։

Չինաստան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցիցհետո Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ դառնալու ցանկություն հայտնեց: Հայաստանը կազմակերպությունում գործընկերոջ կարգավիճակ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG