Մատչելիության հղումներ

Ոսկե Ծիրանը մեկնարկեց անակնկալներով


Երևանում սկսվեց կինոտոնը: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում՝ արդեն 22-րդ անգամ անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, կցուցադրվեն հեղինակավոր փառատոններում մրցանակ ստացած մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ օսկարակիր «Անորան»։

Այս տարի փառատոնը բացվեց իրանցի անվանի արվեստագետ, կինոռեժսիոր Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը այս տարի Կաննում գլխավոր մրցանակի՝ Ոսկե արմավենու է արժանացել:

Փանահին այսօր անակնկալ մատուցեց եւ իր ֆիլմի ցուցադրությունից րոպեներ առաջ մտավ դահլիճ ու Փարսջանովյան թալեր հանձնեց հայրենակից, իրանական նոր կինոյի հիմնադիր դասականներից Ամիր Նադերին։

Փառարոնի շրջանակներում Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ Հայաստան է ժամանել նաև անվանի կինոռեժիսոր, Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր Աբդեռահման Սիսակոն, ով կգլխավորի կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիին։

Առաջիկա օրերին կլինեն նաև դեբյուտային կինոփորձեր ու համաշխարհային աստղերի հետ հանդիպելու մի շարք առիթներ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG